Իրանցի ինժեներները ռոբոտ են ստեղծել, որը տարբեր գործողություններ է կրկնօրինակում (տեսանյութ)

21:55 • 26.12.15

Իրանցի ինժեներները ռոբոտ են ստեղծել, որը կրկնօրինակում է մարդու գործողությունները:

 

Tech insider-ի ներկայացրած տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդանման ռոբոտը քայլում, ձեռքով բարևում, ֆուտբոլ խաղում:

 

Ռոբոտն ստացել է Surena III անվանումը: Այն 31 ազատ պտտվող շարժիչ ունի, որոնց շնորհիվ կարող է կանգնել մեկ ոտքի վրա, թեքվել: Ռոբոտը ձեռքով կարող է տարբեր իրեր բռնել և վերցնել:

 

Այն նաև հեշտությամբ կողմնորոշվում է շրջակայքում և կարող է իջնել ու բարձրանալ թե՛ տարածությունների վրա, թե՛ աստիճաններով:

 

Իրանցի ինժեներները ռոբոտ են ստեղծել, որը տարբեր գործողություններ է կրկնօրինակում (տեսանյութ)