Նոր աշխարհի ամենաթանկարժեք նյութի մեկ գրամն արժե 150 մլն դոլար

20:16 • 26.12.15

Պլատինը, ոսկին, արծաթը և ադամանդները չափազանց էժան կարող են համարվել  մարդու կողմից ստեղծված նորագույն նյութի համեմատ, որի մեկ գրամն արժե 150 մլն դոլար:


Oddity central-ի ներկայացմամբ` խոսքը ածխածնային հիմքով ստեղծված նյութի մասին է: Անցյալ տարի Օքսֆորդի համալսարանի լաբորատորիայում բրիտանացի գիտնականները ազոտի ատոմներ պարունակող ածխածնի ատոմներից կազմված վանդակ են ստեղծել (endohedral fullerene):


Ածխածնի ատոմները հանդիպում են տարբեր ձևերով` ադամանդաձև կամ գրաֆենաձև և տարբերակվում են պարունակվող ատոմների քանակով:


Այն մի քանի կարևոր կիրառություններ ունի: Այն կիրառվում է փոքրիկ շարժական ատոմային ժամացույց ստեղծելու համար, որը կլինի ամենաճիշտ ժամ ցույց տվող համակարգն աշխարհում:
 

 

Նոր աշխարհի ամենաթանկարժեք նյութի մեկ գրամն արժե 150 մլն դոլար