Ակնագարուկը արագ բուժելու բնական միջոցներ
Եթե կոպի վրա ակնագարուկ է դուրս տվել, պետք չէ սպասել, որ այն ահռելի չափսերի հասնի, այլ ընդհակառակը բուժումը պետք է անել հենց սկզբի րոպեներից:
Healthy food star-ը խորհուրդ է տալիս դրա դեմ պայքարել բնական միջոցներով` կարտոֆիլի, ձվի և վարունգի օգնությամբ: Եթե ընտրում ենք կարտոֆիլը, նախ պետք է այն լավ լվանալ, ապա մաքրել և շերտատել և մեկ կտորը դնել անմիջապես ակնագարուկի (աչքի գարի, գարուկ) վրա: Կարտոֆիլը կարելի է նաև աղալ և մարլայով փաթաթած դնել աչքի բորբոքված մասին: Այն վերացնում է ցավը:
Տնական մյուս միջոցը ձվի հում սպիտակուցն է: Այն պետք է լցնել մաքուր բամբակե կտորի վրա և դնել աչքին, 20 րոպե թողնելուց հետո վերցնել և լվանալ դեմքը: Նույնը կարելի է անել նաև լավ եփած ձվով:
Նույն արդյունքը կստանաք նաև վարունգ օգտագործելով: K, C, B1 վիտամինների և կալիումի պարունակության շնորհիվ թարմ կտրատած վարունգը կարող է հանգստացնել աչքի բորբոքվածությունը:










