Սմարթֆոնի պատյաններ արտադրող ընկերությունը ցուցադրել է Samsung Galaxy S7 սմարթֆոնի դիզայնը

00:38 • 26.12.15

GizmoChina պորտալը, վկայակոչելով սեփական աղբյուրը, սմարթֆոնի պատյաններ արտադրող ընկերությունից մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում պատկերվում է դեռևս չներկայացված  Samsung Galaxy S7 սմարթֆոնի արտաքինը: 

Թեև սարքավորումը լուսանկարներում պատկերված է պատյանով, հնարավոր է պատկերացնել սարքավորման հիմնական տեսքը: Ձայնի կարգավորման ստեղները տեղակայված են ձախ կողմում, արգելափակման ստեղնը` աջ: Ֆիզիկական ստեղնը` մատնահետքի սկաներով, փոքր-ինչ անկյունային է դարձել: Ականջակալների և լիցքավորման անցքերը գտնվում են ստորին հատվածում:  

Լուսանկարում պատկերված են տարբեր անկյունագծերով աքսեսուարներ, ինչը խոսում է ոչ միայն Samsung Galaxy S7-ի, այլև Plus տարբերակի թողարկման մասին: