Մենդելեևի աղյուսակի 113-րդ տարրը կարող է կոչվել «ճապոնիում»

12:37 • 26.12.15

Մենդելեևի աղյուսակի 113-րդ քիմիական տարրի ստեղծման հարցում առաջնահերթությունը, ամենայն հավանականությամբ, տրվելու է ճապոնական RIKEN ինստիտուտի գիտնականներին, տարրը նախատեսվում է կոչել «ճապոնիում»։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այսօր հայտնի է դարձել, որ աղյուսակի 113-րդ տարրի հեղինակային իրավունքի հրապարակումը տեղի կունենա հունվարի վերջին:

 

Տեսական ու կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) և Տեսական ու կիրառական ֆիզիկայի միության (IUPAP) ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը IUPAC-ին  ներկայացրել է հեղինակային իրավունքի հարցն ու եզրակացությունները, համաձայն որի նոր տարրի հեղինակային իրավունքները պետք է պատկանեն RIKEN-ին:

 

Վերջնական որոշման կայացման համար, որը տեղի կունենա հունվարին, պետք է, որ միությունը համաձայնի միացյալ աշխատանքային խմբի եզրակացություններին:

 

Եթե Ճապոնացի գիտնականները ճանաչվեն նոր տարրի ստեղծողներ, ապա, հավանաբար, այն կկոչվի «ճապոնիում»: Այն կլինի առաջին «ճապոնական» տարրը Մենդելեևի աղյուսակում:

 

Մենդելեևի աղյուսակի 113-րդ տարրը կարող է կոչվել «ճապոնիում»