Ատամները տնային պայմաններում սպիտակեցման հեշտ եղանակ

21:20 • 27.12.15

Healthyfoodstar.com-ը ներկայացրել է ատամների սպիտակեցմանը նպաստող բնական միջոցներից մեկը, որը ընդամենը մեկ բաղադրիչ է պահանջում:

Ինչպես գրում է աղբյուրը, մշտապես փայլուն ժպիտ ունենալուն կօգնի սովորական խնձորի քացախը, որը հայտնի է նաև իր բուժական հատկություններով:   

Խնձորի քացախը, որը հարուստ է պեկտինով, հիանալի միջոց է ոչ միայն ատամների սպիտակեցման, այլև բերանի խոռոչի և կոկորդի մաքրման համար:

Այն օգտագործելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ քացախ լցնել մեկ բաժակ ջրի մեջ  և խառնել, որից հետո խոզանակով լվանալ ատամները: Քացախի օգտագործումից հետո կարելի է նաև սովորական ատամի մածուկով լվանալ ատամները:

Աղբյուրը զգուշացնում է, որ քացախի և ջրի խառնուրդը չպետք է շատ թունդ լինի, քանի որ այն կարող է վնասել ատամը:


 

Ատամները տնային պայմաններում սպիտակեցման հեշտ եղանակ