Նորագույն սարքը թույլ է տալիս հատուկ լույսի տակ տեսնել երակները (տեսանյութ)
Հատուկ սարքավորումը թույլ է տալիս վառ լույսի տակ տեսնել մաշկի տակ հոսող երակները: Դա հնարավոր է Christie Med's Vision Viewer 2 սարքի շնորհիվ:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` տվյալ սարքը ինֆրակարմիր լույս է գցում մաշկի վրա: Այն կլանվում է արյան հեմոգլոբինի կողմից և արտացոլվում շրջապատող հյուսվածքներում:
Հեմոգլոբինը սպիտակուցային մոլեկուլ է, որը առկա է արյան բջիջների բաղադրության մեջ: Այն թթվածինը թոքերից հասցնում է մյուս օրգաններին: Արտացոլվող ինֆրակարմիր լույսը ֆիքսում է վերոնշյալ սարքը, ապա մաշկի վրա պատկերում տվյալ պահին երակներում արյան հոսքը մաշկի տակ:
Այս տեխնոլոգիան բժիշկներն օգտագործում են բարակ երակներում ներարկումներ անելու և երակների վարիկոզը բուժման համար:










