Ֆոտոլրտեսները գաղտնազերծել են Mercedes-ի նոր կուպեն (տեսանյութ)

20:50 • 28.12.15

WorldCarFans  պարբերականը տեսանյութ է հրապարակել, որում առաջին անգամ ցուցադրվում է Mercedes GLC 450 AMG  նոր կուպեի արտաքինը: Մեքենան փորձարկման ժամանակ տեսանկարահանել են ֆոտոլրտեսները:  

Կուպեի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է անցկացնել հաջորդ տարի` Փարիզի ավտոսրահի շրջանակներում:  

Նախորդ մոդելներից «գերհզոր» 450 AMG-ին տարբերվում է առավել ագրեսիվ դիզայնով` ավելի մեծ անվային կամարներով, նոր արտանետման խողովակներով:

Նորույթը կստանա 3 լիտր ծավալով երկտուրբո V6 շարժիչ` 367 ձիաուժ հզորությամբ: Իսկ 100 կմ/ժամ արագությանը այն կարող է հասնել 5 վայրկյանում: 
 

Ֆոտոլրտեսները գաղտնազերծել են Mercedes-ի նոր կուպեն (տեսանյութ)