Շվեդիայում 9500-ամյա եղևնի է աճում

22:42 • 28.12.15

Աշխարհի ամենահին ծառը համարվող 9500-ամյա եղևնին շարունակում է աճել Շվեդիայում:

Ինչպես գրում է Boredpanda.com-ը` ծառը 2004-ին հայտնաբերել է  ֆիզիկական երկրաբանության պրոֆեսոր Լեյֆ Կուլմանը: Ծառի տարիքը որոշվել է ածխածնի միջոցով հաշվարկի շնորհիվ:

«Սառցե դարաշրջանում ծովի մակարդակը 120 մետրով ավելի ցածր էր, քան հիմա և այն տարածքը, որն այժմ զբաղեցնում է Հյուսիսային ծովը` Անգլիայի և Նորվեգիայի միջև, ժամանակին պատված է եղել անտառով», - մեկնաբանում է պրոֆեսորը:
 

Շվեդիայում 9500-ամյա եղևնի է աճում