Ստեղծվել է առաջին ինքն իրեն չորացող բաճկոնը (տեսանյութ)

23:01 • 28.12.15

«Հետ դեպի ապագա» ֆիլմից ոգեշնչելով` ամերիկյան ընկերությունը ինքն իրեն չորացող բաճկոն է ստեղծել` նման  այն բաճկոնին, որը կրում էր ֆիլմի հերոս Մարտի Մաքֆլայը 2015 թվականում:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` նորագույն արտադրանքը ներկայացվել Kickstarter-ում` թողարկման համար դրամահավաք անցկացնելու նպատակով:

SDJ-01 անվանումն ստացած բաճկոնը  ներքին օդակարգավորիչ համակարգի համար բնութագրվում է որպես կրովի տեխնիկա: Հենց այդ ներկառուցված համակարգն էլ արագացնում է չորանալու գործընթացը ներսից: Բաճկոնը կարող է չորանալ 1-2 րոպեում, եթե այն կրողը անձրևի տակ կանգնած չլինի:

 

Ստեղծվել է առաջին ինքն իրեն չորացող բաճկոնը (տեսանյութ)