Ռուսաստանը հրաժարվել է Լուսնի վրա բազաների կառուցումից

22:29 • 29.12.15

Ռուսաստանի տիեզերագնացության ծառայությունը՝ «Ռոսկոսմոսը», հրապարակել է Ռուսաստանի տիեզերագնացության ծրագրի նոր տարբերակը՝ ըստ կրճատված բյուջեի:

 

Life News-ը հայտնում է, որ ըստ նոր ծրագրի 2016-2025 թթ համար չեղարկված են մարդու մասնակցությամբ թռիչքները Լուսին:

 

Աղբյուրի դիտարկմամբ՝ Ռուսաստանի «Լուսնային ծրագիրը» զոհաբերվել է, չնայած մինչև վերջերս դա ռազմավարական նշանակության ծրագիր էին անվանում ռուսաստանյան տիեզերագնացության համար:

 

Ռուսաստանը հրաժարվել է Լուսնի վրա բազաների կառուցումից