2016թ. Audi-ն կներկայացնի Q5 մոդելի թարմացված տարբերակն ու ամբողջովին նոր Q2 քրոսովերը
Եկող տարի գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Q5 մոդելի թարմացված տարբերակը, ինչպես նաև ամբողջովին նոր Q2 քրոսովերը։
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, 2008թ. ներկայացված Q5 մոդելի համար սա կլինի 2012թ. ի վեր առաջին դիզայներական հիմնովին փոփոխությունը։ Նշվում է, որ այս մոդելը նախատեսված կլինի ավտոշուկայում BMW X3, Mercedes GLC և Porsche Macan մեքենաների հետ մրցակցության համար։
Իսկ ինչ վերաբերում է նոր Q2 քրոսովերին, ապա Audi-ի գործադիր նախագահ Ռուպերտ Ստադլերը հրաժարվել է որևէ մանրամասն հայտնել` նշելով միայն, որ նորույթը «կքայլի ժամանակակից տեխնոլոգիաներին համընթաց ու բարձր կպահի ընկերության պատիվը»։










