Coca-Cola-ն 550 հազար դոլար է վճարել անառողջ սննդի և ճարպակալման միջև կապը հերքելու համար. The Independent

14:12 • 29.12.15

Coca-Cola ընկերությունը 550 հազար դոլար է վճարել սննդակարգի փորձագետ պրոֆեսոր Ջեյմս Հիլին այն տեսությունը պաշտպանելու համար, համաձայն որի գազավորված ըմպելիքների օգտագործումը չի հանգեցնում ճարպակալման, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով The Independent-ին։

 

Գիտնականը գումար է ստացել ավելորդ քաշի պատճառների ուսումնասիրման Global Energy Balance Network ոչ առևտրային կազմակերպության ստեղծումից քիչ ժամանակ առաջ։ Կազմակերպության գործունեությունը խիստ քննադատության է ենթարկվել սննդակարգի փորձագետների կողմից։ GEBN-ի կապն ընկերության հետ երկար ժամանակ անհայտ էր մնում, մինչ փորձագետներից մեկը պահանջել է հետաքննություն անցկացնել և պարզել կազմակերպության ֆինանսավորման աղբյուրը:

 

Բացի այդ, Հիլը մի շարք համաժողովներ է կազմակերպել, որոնց ժամանակ ճարպակալման գլխավոր պատճառը նշվել է պասիվ կենսակերպը և անհավասարակշիռ սննդակարգը:

 

Coca-Cola-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը գիտնականին որպես փոխհատուցում գումար է փոխանցել հետազոտության և իր ծախսերի համար, ինչպես նաև «Հիլի հետ մինչև GEBN-ի ստեղծումն անցկացրած աշխատանքի համար», գրում է The Independent-ը:

 

Coca-Cola-ն 550 հազար դոլար է վճարել անառողջ սննդի և ճարպակալման միջև կապը հերքելու համար. The Independent