Չինաստանը նոր արբանյակ է ուղարկել տիեզերք

10:25 • 29.12.15

Չինաստանը երկրի հարավ-արևմտյան Սիչուան նահանգից տիեզերք է արձակել նոր արբանյակ, որը նախատեսված է Երկիր մոլորակը վերևից ուսումնասիրելու համար:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Gaofen-4 արբանյակը մոլորակին հետևելու է HD ռեժիմով։ Այն օգտագործվելու է արտակարգ իրավիճակների կանխման ու վերացման, երկրածին աղետներին ու բնական տարերքներին հետևելու, օդերևութաբանական կանխատեսումներ անելու համար:

 

Ենթադրվում է, որ մինչ 2020թ. Չինաստանն այսպիսի  7 արբանյակ կուղարկի տիեզերք։
 

 

Չինաստանը նոր արբանյակ է ուղարկել տիեզերք