Հրապարակվել է երկրորդ սերնդի Google Glass-ի առաջին լուսանկարը
Երկրորդ սերնդի Google Glass «խելացի ակնոցի» առաջին լուսանկարը հրապարակվել է ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովի կայքում, գրում է korrespondent.net-ը:
Սարքը հնարավորություն ունի ծալվելու՝ սովորական ակնոցի նման: Մնացած ամեն ինչով, ելնելով լուսանկարից, սարքի դիզայնն անփոփոխ է մնացել։
Հաղորդվում է նաև, որ նոր Google Glass-ը նախատեսված է առավելապես կորպորատիվ կիրառության համար։
Նման սարքը, հավանաբար, զինված է ավելի հզոր Intel պրոցեսորով, ավելի բարելավված տեսախցիկով և ավելի ուժեղ հզորությամբ մարտկոցով։
Google Glass-ի նոր սերնդի մշակման վերաբերյալ տեղեկություններն ընկերությունը չի հաստատել: Այնուամենայնիվ, դեռևս այս տարվա հուլիսին ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրորդ սերնդի Google Glass-ն արդեն իբր թեստավորում է անցնում ընկերություններում։










