Samsung-ը փետրվարին կներկայացնի Galaxy S7 սմարթֆոնի 2 տարբերակ

12:15 • 29.12.15

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է 2016թ. ներկայացնել Galaxy S7 սմարթֆոնի 2 տարբերակ, որոնք կարտադրվեն մոտ 5 մլն օրինակով:

 

Այդ մասին հայտնում է Al Arabiya-ն` մանրամասնելով, որ սմարթֆոնն արտադրվելու է 2 տարբերակով` 5.2 դյույմանոց հարթ և 5.5 դյույմանոց կոր էկրաններով:

 

Հայտնի է, որ հարթ էկրանով մոդելից արտադրվելու է 3.3 մլն օրինակ, մինչդեռ կոր էկրանով մոդելից, որը ստանալու է Galaxy S7 edge անվանումը, կարտադրվի 1.6 մլն-ից ավելի օրինակ։

 

Samsung-ը փետրվարին կներկայացնի Galaxy S7 սմարթֆոնի 2 տարբերակ