Samsung-ը «խելացի մատանու» արտոնագիր է ձեռք բերել
Samsung ընկերության արտադրանքներին հետևողները հայտնաբերել են, որ ընկերությունը նոր արտոնագիր է ձեռք բերել` սմարթֆոնը «խելացի մատանու» օգնությամբ կառավարելու համար:
Ինչպես գրում է Patently Mobile-ը`արտոնագրի մասին առկա տեղեկությունների համաձայն` մատանին թույլ կտա միացնել և կառավարել Android-սարքավորումներում աշխատող որոշ հավելվածներ, ինչպես նաև կենցաղային տեխնիկա և տնային համակարգեր:
Ենթադրաբար, օգատատերը կկարողանա փոխել հեռուստատեսության ալիքները, ռադիոալիքները, միացնել լույսը մթության մեջ, ընդունել զանգերը և այլն:












