Գիտնականները վարակիչ քաղցկեղի նոր տեսակ են հայտնաբերել

21:05 • 30.12.15

Թասմանյան սատանաների (գիշատիչ կաթնասունի տեսակ) մոտ չարորակ ուռուցքի նոր տեսակ է հայտնաբերվել, որը փոխանցվում է վարակման ճանապարհով:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` Proceedings of the National Academy of Sciences ամսագրին հղումով, տվյալ հայտնագործությունը  թույլ է տալիս ենթադրել, որ վարակման միջոցով փոխանցվող քաղցկեղը այնքան էլ հազվագյուտ երևույթ չէ բնության մեջ, ինչպես ենթադրվում էր նախկինում:

Գիտնականներն այսօրվա դրությամբ կարողացել են վարակիչ քաղցկեղի 3 տեսակ հայտնաբերել ավազային խեցիների, շների և թասմանյան սատանաների մոտ:

Ինչպես պարզվել է` այս հիվանդությունը փոխանցվում է կենդանուց կենդանու` կենդանի բջիջների միջոցով: Այն համարվում է հարյուրտոկոսանոց  մահացու հիվանդություն: