Citroen-ը ցուցադրել է C6 պրեմիում դասի շքեղ սեդանը (լուսանկարներ)

19:17 • 30.12.15

Citroen ընկերությունը պատրաստվում է թողարկել երկրորդ սերնդի C6 պրեմիում դասի սեդանը:  Корреспондент-ի փոխանցմամբ` նորույթը ամենայն հավանականությամբ ուղղված կլինի չինական շուկային:

Սեդանի հիմքում ընկած կլինի 2010-ին Շանհայի ավտոսրահում ներկայացված Metropolis կոնցեպտը:

Cintroen C6-ի կապոտի տակ տեղադրվել է 1.8-2 լիտր ծավալով տորբո շարժիչներ` ըստ տարբեր մոդելների:

Ենթադրվում է, որ С6-ի հետ համատեղ կթողարկվի նույն մոդուլային հարթակի հիման վրա կառուցված DS9 սեդանը, որի դիզայնը կհամապատասխանի 3 տարի առաջ Պեկինում ներկայացված DS Numero 9-ին:
 

Citroen-ը ցուցադրել է C6 պրեմիում դասի շքեղ սեդանը (լուսանկարներ)