Գիտնականներին հաջողվել է ջրի կաթիլներին «պարեցնել» ` ձայնային ալիքների ներքո (տեսանյութ)

21:38 • 30.12.15

Գիտնականներին հաջողվել է ձայնի օգնությամբ ստիպել ջրի կաթիլին վեր բարձրանալ, տեղաշարժվել և տարբեր ձևեր ստանալ:

Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Քլեմսոն համալսարանի գիտնականները ջրի կաթիլը տեղադրում են ուլտրաձայնային կայուն ալիքային դաշտում, որտեղ այն անշարժ է մնում:

Ձայնի ուժեղացուցիչը միացնելուն պես ջրի կաթիլն սկսում է պարել, քանի որ այն ենթարկվում է ձայնային տատանումներին:

Գիտնականները հույս ունեն, որ հնարավոր կլինի միլիոնավոր ջրի կաթիլներ հավաքել մեկտեղ` վնասազերծել օդում կուտակված վնասակար նյութերը:

 

Գիտնականներին հաջողվել է ջրի կաթիլներին «պարեցնել» ` ձայնային ալիքների ներքո (տեսանյութ)