ԱՄՆ-ում ստեղծվել է պատերով տեղաշարժվող ռոբոտ (տեսանյութ)
Dysney ընկերությունը հայտնել է, որ ETH մասնագետների հետ համագործակցությամբ ստեղծել է ռոբոտ, որը ազատ տեղաշարժվում է պատերով: Սարքը ստացել է VertiGo անունը, գրում է korrespondent.net-ը:
Ռոբոտը կարող է հորիզոնական մակերեսներից անցնել ուղղահայացների, իսկ հատուկ պտուտակները, որոնք գտնվում են վերևամասում, աշխատում են այնպես, որ օգնում են նրան արդյունավետ պահել դիրքը տեղաշարժվելու ընթացքում:
«Ձգողականությունն աշխատում է երկու ուղղությունով՝ մի պտուտակը ձգում է պատին, իսկ երկրորդը՝ աշխատում է վերև ուղղությամբ: Արդյունքում՝ սարքն ազատ տեղաշարժվում է ուղղահայաց մակերեսներով»,- նշված է մամուլի պաշտոնական հաղորդագրությունում:
Երկու կառավարվող ակներով VertiGo-ն աշխատում է այնքան հեշտ, ինչպես ռադիոկառավարվող ավտոմեքենան: VertiGo-ն զինված է երկու ինֆրակարմիր տարածական սենսորներով, որոնք օգնում են ռոբոտին կողմնորոշվել տարածության մեջ:










