Ամերիկացիները ստեղծել են ստամոքսի վիրահատությանը փոխարինող դեղահաբ (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Allurion Technologies ընկերությունը ստեղծել է հեղափոխական դեղահաբ, որը ստացել է Elipse անվանումն ու կարող է հիանալի այլընտրանք դառնալ ստամոքսի չափի փոքրացման վիրահատության համար:
Ինչպես նշում է Oddity Central-ը, այս հաբը նախատեսված է մեծ ախորժակի տեր ու դրա հետևանքով ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեցողների համար, ովքեր մտադիր են վիրահատական ճանապարհով փոքրացնել ստամոքսի չափերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մարդու օրգանիզմ ընկնելուց հետո հաբն ուռչում է, վերածվում փուչիկի, որը հագեցվածության զգացողություն է առաջացնում մարդու մոտ, ինչի արդյունքում նա սկսում է զգալի քիչ սնվել: Փուչիկը ստամոքսում մնում է մի քանի ամիս, հետո այն փսկում է ու արտաթորանքի հետ դուրս գալիս:
Աղբյուրը նկատում է, որ ներկայում բժիշկներն օգտագործում են նմանատիպ փուչիկներ, որոնք, սակայն տեղադրելու ու հետո հեռացնելու համար պահանջում են վիրահատական միջամտություն: Մինչդեռ Elipse-ն աշխարհում առաջին նմանատիպ փուչիկն է, որն առանց էնդոսկոպիայի հայտնվում է ստամոքսում ու հեշտությամբ դուրս գալիս:













