Ճապոնիայի ափերի մոտ 3.7 մ երկարությամբ հսկայական կաղամար է նկատվել (տեսանյութեր)

13:04 • 30.12.15

Ճապոնական Տոյամա ծովածոցում հայտնվել է հսկայական կաղամար, որի մարմնի երկարությունը հասնում է 3.7 մ-ի: Այս երևույթն ուշագրավ է նրանով, որ նման մեծության կաղամարներն ապրում են խորը ջրերում ու հազվադեպ են դեպի ափ գալիս:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, այն մի քանի ժամ շարունակ պտտվել է ձկնորսական նավերի մոտ: Շուտով հսկայական կաղամարին է միացել Ակինոբու Կիմուրա անունով ջրասույզը, ով բավական երկար լողացել է կենդանու հետ:

 

«Հետաքրքրասիրությունս հաղթեց վախի զգացումին, ու ես մտա ջուրը: Կաղամարը շատ աշխույժ էր ու փորձում էր իր շոշափուկներով բռնել ինձ»,- պատմել է տպավորված ջրասույզը:
 

 

 

Ճապոնիայի ափերի մոտ 3.7 մ երկարությամբ հսկայական կաղամար է նկատվել (տեսանյութեր)