Debian Linux-ի հիմնադիրը մահացել է անհայտ հանգամանքներում
GNU/Linux-ի ամենատարածված տարբերակներից մեկի՝ Debian-ի հիմնադիրը՝ բաց համակարգչային ստանդարտների մշակման ոլորտում հայտնի գործիչ Յան Մերդոկը մահացել է 42 տարեկան հասակում խորհրդավոր հանգամանքներում, գրում է gazeta.ru-ն:
Reddit-ի օգտատերերը նշում են անկայուն հոգեկան վիճակի մասին՝ Twitter-ում ոստիկանության սպաների հասցեին սուր գրառումներում (այժմ էջը հեռացված է և հասանելի է արխիվում):
Այժմ Մերդոկի մահվան մանրամասները չեն տարածվում, իսկ հանգուցյալի ընտանիքը խնդրել է չանհանգստացնել իրենց այս դժվար պահին:










