Եգիպտոսն արգելափակել է Ցուկերբերգի անվճար ծառայությունը

22:35 • 31.12.15

Եգիպտոսը երկրորդ երկիրն է դարձել Հնդկաստանից հետո, որտեղ արգելափակվել է Free Basics ծառայությունը, որը internet.org նախագծի մաս է հանդիսանում և անվճար մուտք է տրամադրում Facebook-ի հիմնական գործառույթներին, հաղորդում է gazeta.ru-ն:

Արգելափակման պատճառը դարձել է այն, որ ծառայությունը հասանելություն է տրամադրում սոցիալական ցանցին և որոշ այլ կայքերի, որոնց հասանելությունը փակ է երկրի տարածքում:

Եգիպտոսում ծառայության աշխատելու երկու ամիսների ընթացքում դրան է միացել 3 միլիոն օգտատեր, ընդ որում՝ 1 միլիոն մարդ կարողացել է միանալ համացանցին կյանքում առաջին անգամ:

«Մենք հիասթափված ենք, որ Free Basics-ն այլևս հասանելի չէ Եգիպտոսում»,- հայտարարել են ընկերությունում:

 

Եգիպտոսն արգելափակել է Ցուկերբերգի անվճար ծառայությունը