Tesla-ի նոր մրցակիցը ներկայացրել է իր մեքենայի թիզերը (տեսանյութ)

23:09 • 31.12.15

Էլեկտրական մեքենաների ստարտափ Faraday Future-ը հաջորդ շաբաթ մեքենայի ներկայացումից առաջ որոշել է շարժել մարդկանց հետաքրքրասիրությունը՝ մեքենայից փոքրիկ մաս ցուցադրելով:





Ընկերությունը չորեքշաբթի օրը տեսանյութ էր հրապարակել իր առաջին մեքենայի պատկերներով, որը, ինչպես սպասվում է, զինված է լինելու բարձր տեխնոլոգիական հատկանիշներով: Faraday-ը պատրաստվում է ներկայացնել մեքենան երկուշաբթի օրը Լաս Վեգասում անցկացվող ամենամյա տեխնոլոգիական համաժողովի ժամանակ:

Տեսանյութում շատ բան չի երևում՝ միայն մեքենայի առջևի անիվը դատարկ ճանապարհով արագ շարժվելիս:

Այնուամենայնիվ, մեքենան, որը ընկերությունը ցուցադրելու է, չի լինելու իրական արտադրության ավտոմեքենա, այլ կոնցեպտ մեքենա, որը պետք է ցուցադրի ընկերության ինժեներական հարթակը:

Ընկերությունը պատրաստվում է իր առաջին արտադրական մեքենան թողարկել մինչև 2020 թվականը:

 

Tesla-ի նոր մրցակիցը ներկայացրել է իր մեքենայի թիզերը (տեսանյութ)