Microsoft-ը կհայտնի փոստի օգտատերերին հաշիվը կոտրելու իշխանությունների փորձերի մասին
Ամերիկյան Microsoft կորպորացիան մտադիր է հայտնել Outlook օնլայն փոստային ծառայության օգտատերերին իրենց հաշիվները կոտրելու իշխանությունների փորձերի մասին: Այդ մասին հայտարարել է ընկերությունը, գրում է gazeta.ru-ն:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ «սպառնալիքների հետ կապված իրավիճակը զարգանում է, մեր մոտեցումը՝ նույնպես»: Նշվում է, որ այժմ ընկերությունը «դուրս կգա հիշեցումների և հրահանգների շրջանակից»:
«Կնշենք, եթե ունենանք բավականաչափ հիմնավորումներ, որ չարագործին «հովանավորում է պետությունը»,-ասված է հաղորդագրությունում:
Մինչ այդ նման մոտեցում էին սահմանել այնպիսի ինտերնետ-հսկաներ, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, Yahoo-ն և Google-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սպիտակ տունը և ԱՄՆ կոնգրեսի անդամները ցանկանում են Վաշինգտոնում բանակցություններ անցկացնել Apple-ի, Google-ի և Microsoft-ի հետ՝ այդ ընկերությունների ծրագրերի օգտատերերի կոդավորված նամակագրությանը մուտք տրամադրելու հարցի քննարկման համար:










