Բրիտանացիները ռոբոտ շեֆ- խոհարար են ստեղծել (տեսանյութ)

22:11 • 02.01.16

Բրիտանացի գիտնականները ստեղծել են բացառիկ ռոբոտ, որի աշխատանքն առանձնահատուկ կտպավորի ամենօրյա եփել-թափելուց հոգնած կանանց:

 

Ինչպես նշում է The Business Insider կայքը, տեխնոլոգիական հրաշքը ստացել է Moley Robotic Kitchen անվանումը: Այն իր մեջ ներառում է գազօջախ, ջեռոց, լվացարան և վերևի հատվածում գտնվող 1 զույգ ռոբոտային ձեռքեր:

 

Գերժամանակակից զգայակների շնորհիվ այդ ձեռքերն աշխատում են իսկական շեֆ խոհարարի պես: Ներկայում այն կարողանում է պատրաստել ընդամենը 1 ուտեստ, սակայն նախատեսված է, որ այն կսովորի 2.000-ից ավելի բաղադրատոմս:


Տեսանյութը դիտեք այստեղ։

Բրիտանացիները ռոբոտ շեֆ- խոհարար են ստեղծել (տեսանյութ)