Հաքերները ռուսաստանյան բանկի հաշիվներից 95 մլն ռուբլի են գողացել

17:26 • 03.01.16

Հաքերները կոտրել են ռուսաստանյան կոմերցիոն բանկերից մեկի սերվերը և 95 մլն ռուբլի գողացել բանկային հաշիվներից:   Интерфакс-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
 

Աղբյուրի հաղորդմամբ` բանկային համակարգի վրա հարձակում է իրականացվել  դեկտեմբերի 31-ին,  որի արդյունքում 95 մլն ռուբլի ընդհանուր ծավալով գումար է փոխանցվել այլ կոմերցիոն բանկերում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվներին:
 

Հունվարի 1-ին տվյալ փաստով քրգործ է հարուցվել` «Մեծ ծավալներով խարդախության» մասին հոդվածով:
 

Նշվում է, որ տեղեկության պաշտոնական հաստատումը չի ստացվել:
 

Հաքերները ռուսաստանյան բանկի հաշիվներից 95 մլն ռուբլի են գողացել