Oculus Rift վիրտուալ ակնոցը հնարավոր է պատվիրել արդեն այս շաբաթ
Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցը հնարավոր է նախապես պատվիրել արդեն հունվարի 6-ից:
Ինչպես տեղեկացնում է Time-ը, այդ մասին հայտարարել է Oculus VR ընկերությունը, որը պատկանում է Facebook-ին:
Գնորդները հնարավորություն կունենան սարքը պատվիրել հունվարի 6-ի առավոտից՝ Oculus.com կայքի կողմից: Յուրաքանչյուր պատվեր ներառելու է երկու խաղ:
Oculus Rift ակնոցը կրողները հնարավորություն կունենան տեսնել շրջապատը եռաչափ ձևաչափով և փոխազդեցության մեջ մտնել իրականության հետ:










