General Motors-ը 500 մլն դոլար կներդնի տաքսի պատվիրելու Lyft տաքսի պատվիրելու հավելվածի համար
Ամերիկյան General Motors կոնցեռնը 500 մլն դոլար կներդնի Lyft Inc ընկերությունում՝ տաքսի պատվիրելու համար նախատեսված հավելված ստեղծելու համար. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ Bloomberg-ի հղումով:
Ընդհանուր առմամբ՝ Lyft-ի ֆինանսավորման ընթացիկ փուլում նախատեսվում է մոտ 1 մլրդ դոլար ներգրավել: Ընկերության արժեքը գնահատվում է 5.5 մլրդ դոլար:
Բացի միջոցներ ներդնելուց՝ GM-ը կարճաժամկետ վարձակալության է հանձնելու իր մեքենաները՝ Lyft-ի հետ համագործակցող վարորդներին:
Ընկերությունները նաև զբաղվելու են ինքնակառավարվող տաքսի սերվիսի ստեղծման ֆուտուրիստական նախագծով, որի համար վարորդներ պետք չեն:
Բացի այդ, գործարքի պայմանների համաձայն՝ GM-ի նախագահ Դեն Ամմանը ներառվելու է Lyft-ի տնօրենների խորհուրդի կազմում:










