Ցուկերբերգը հայտարարել է տնային արհեստական ինտելեկտ ստեղծելու իր մտադրության մասին

11:28 • 04.01.16

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է ստեղծել «պարզ արհեստական ինտելեկտ», որը կկառավարի իր տնային տնտեսությունը:


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

 

Ցուկերբերգի խոսքով՝ նման ինտելեկտի ստեղծումն ինքը համարում է նոր 2016 թվականին իր մարտահրավերը:


Նա նաև թվարկել  այն գործառույթները, որը պետք է կատարի նոր սարքավորումը. Ճանաչի ձայնով, կարողանա կառավարել երաժշտությունը, լուսավորությունն ու ջերմաստիճանը:

 

Բացի այդ, արհեստական ինտելեկտը պետք է կարողանա դեմքով ճանաչել ընկերներին, երբ նրանք դռան զանգը տան, ինչպես նաև թույլ տա հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մանկական սենյակում:

 

Ցուկերբերգը նաև պատմել է, որ շատ ժամանակ է տրամադրում Facebook-ով դիմելու այն մարդկանց, որոնք տարբեր նորարարական նախագծերի վրա են աշխատում:

 

30-ամյա Մարկ Ցուկերբերգը ղեկավարում է  Facebook ընկերությունը: Գործարարի կարողությունը կազմում է 19 մլրդ դոլար: 2015 թվականի դեկտեմբերի 2-ին նա դուստր է ունեցել, որին անվանակոչել են Մաքս:

Ցուկերբերգը հայտարարել է տնային արհեստական ինտելեկտ ստեղծելու իր մտադրության մասին