Էլեկտրամեքենաների շուկայում Tesla-ին ձեռնոց նետած Faraday Future ընկերությունը ներկայացրել է իր առաջին մոդելը (տեսանյութ)
Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան ընկերության անմիջական մրցակից Faraday Future ընկերությունը ներկայացրել է իր առաջին մոդելը:
Ինչպես նկատում է Tech Insider-ը` Լաս Վեգասում 2016-ի Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսին ցուցադրված մեքենայի տեսքը ֆուտուրիստական «Բեթմոբիլ» է հիշեցնում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Faraday Future ընկերությունը, որը հիմնադրվել է դեռևս 2 տարի առաջ և ակտիվ աշխատանքներ սկսել այս ամառ, մտադիր է իր առաջին էլեկտրական մեքենան ներկայացնել 2017-ին:










