Գաջեթ է ստեղծել, որը որոշում է ուտելիքի բաղադրությունն ու սննդային արժեքը

14:29 • 05.01.16

Ֆրանսիացիները սարք են ստեղծել, որը կարողանում է որոշել ուտելիքի սննդային արժեքը` սկանավորելով դրա քիմիական բաղադրությունը:


Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` DietSensor ֆրանսիական ատարտափը  2016-ի Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է SCiO մոլեկուլային սենսորը:


Աշխատելիս սարքը մոտակա Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա է կատարում, որի օգնությամբ կարելի է ճշգրիտ որոշել  ուտելիքի և ըմպելիքի քիմիական բաղադրությունը:


Այս սարքը ստեղծելիս ծրագրավորողները  նպատա էին հետապնդում օգնել մարդկանց, որոնց  համար կենսական նշանակություն ունի սննդային սահմանափակումներն ու ճիշտ ընտրությունը, ինչպես օրինակ` շաքարախտով հիվանդների համար:


Այն արդեն հասանելի է շուկայում` 249 դոլարով: Այն հասանելի է նաև համցանցում` ամսական 10 դոլար վարձավճարով:
 

 

Գաջեթ է ստեղծել, որը որոշում է ուտելիքի բաղադրությունն ու սննդային արժեքը