Մենդելեևի աղյուսակում 4 նոր տարր է գրանցվել

10:56 • 05.01.16

Քիմիական տարրերի Մենդելեևի աղյուսակը համալրվել է 4 տարրով` 113,115,117,117  ատոմային համարներով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` այս մասին ասվում է Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կայքում (IUPAC):


Նշվում է, որ բոլոր 4 տարրերը արհեստականորեն սինթեզվել են: Բնության մեջ ուրանից ծանր տարրեր գոյություն չունեն, այսինքն` 92-ից ավել ատոմային համարներով (ըստ պրոտոնների թվի ատոմի միջուկում): Դրանք ստանում են արհեստական սինթեզի միջոցով:


Ի դեպ, Մենդելեևի աղյուսակում հայտնված 113-րդ տարրը ստեղծել են RIKEN ճապոնական խոշոր գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները, և այն կարող է ստանալ «Ճապոնիա» անվանումը: Դա առաջին ճապոնական տարրն է Մենդելեևի աղյուսակում:

 

 

Մենդելեևի աղյուսակում 4 նոր տարր է գրանցվել