Անգամ սառնամանիքին ոտքերը տաք պահելու անհավանական հեշտ եղանակ (տեսանյութ)
Stortfox.ru ռեսուրսը ներկայացրել է անգամ սաստիկ ցրտերին ոտքերը տաք պահելու անհավանական պարզ ու էժան եղանակ:
Դրա համար պահանջվում է ընդամենը ջերմանդրադարձիչ նյութը, որ առօրյայում տեղադրվում է մարտկոցների հետևում և որը հնարավոր է գտնել ցանկացած շինանյութի խանութում:

Այս դեպքում հարկավոր է ջերմանդրադարձիչի շերտի վրա կտրել-հանել ձեր ոտքի չափով ներբաններ: Ապա կտրված ներբանները տեղադրել ձմեռային կոշիկի մեջ՝ մեջը եղած ներբանների տակ: Ոտքերի ավելի լավ «շնչառություն» ապահովելու համար խորհուրդ է տրվում մի քանի անցք բացել ջերմանդրադարձիչից կտրված ներբաններում՝ 3-4 մմ տրամագծով:
Դրանից հետո ոտքերը չեն սառչի, քանի որ ջերմանդրադարձիչը ոտքերին կվերադարձնի դրանց իսկ արձակած ջերմությունը և կխոչընդոտի սառնության ներթափանցմանը հողից:










