Samsung-ի Gear 2 «խելացի» ժամացույցը կաշխատի նաև iPhone-ի հետ

23:44 • 06.01.16

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության արտադրած Gear 2 «խելացի» ժամացույցը մինչև ընթացիկ տարվա վերջ կկարողանա աշխատել նաև iOS օպերացիոն համակարգի հիմքով գործող iPhone սմարթֆոնների ու այլ սարքերի համար:

Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին Լաս Վեգասում կազմակերպված հատուկ միջոցառման շրջանակներում հայտնել են ընկերության ներկայացուցիչները: Նրանց խոսքով,  Gear 2-ը հնարավոր կլինի միացնել iOS-ին ու օգտվել սմարթվոչի տրամադրած գործառույթներից:

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում Gear 2-ը գործում է Samsung-ի արտադրած Tizen օպերացիոն համակարգով ու համատեղելի է Android սարքերի հետ:

 

Samsung-ի Gear 2 «խելացի» ժամացույցը կաշխատի նաև iPhone-ի հետ