Gmail-ի հավելվածը կանանց կսովորեցնի ավելի քիչ ներողություն խնդրել

16:55 • 07.01.16

Google Chrome-ի անվճար հավելվածը Gmail-ի օգտատերերին հնարավորություն կտա հաղորդագրության տեքստերում ավելի քիչ օգտագործել մակաբույծ բառեր և քիչ ներողություն խնդրել. գրում է Lenta.ru-ն:


Նորամուծության հեղինակ Թամի Ռայսը կարծում է, որ իր գաղափարն առաջին հերթին պետք կգա կանանց, որպեսզի կարողանան ավելի վստահ գործնական նամակներ գրել:


Ռայսի խոսքով՝ գործընկերներին դիմելիս կանայք չափազանց հաճախ են օգտագործում «ինձ թվում է», «ես, իհարկե, փորձագետ չեմ, բայց… », «ես կփորձեմ» կամ այլ արտահայտություններ, որոնք անչափահաս մարդկանց տպավորություն են թողնում:


Հավելվածն ընդգծում է նման արտահայտությունները՝ օգտատիրոջն առաջարկելով փոխել դրանք:
Նաև նշվում է, թե ինչու այս կամ այն արտահայտության ընտրությունը ցանկալի չի համարվում: Ծրագիրն ստացել է Just Not Sorry անվանումը:


Ռայսը հայտարարել է, թե ծրագրի ստեղծման հարցում իրեն ոգեշնչել են Էմի Շումերի երգիծական հոլավակները, որոնցում ծաղրում են անդադար ներողություն խնդրելու կանանց հակվածությունը, ինչպես նաև The Washington Post-ի երգիծական հրապարակումը, որի հեղինակը ցույց էր տվել, թե ինպիսի տեսք կունենային հայտնի ասացվածքները, եթե դրանք ժամանակակից կանայք ասեին:

 

Gmail-ի հավելվածը կանանց կսովորեցնի ավելի քիչ ներողություն խնդրել