Ստեղծվել է թափանցիկ սառնարան, որն ինքն է բացում է դուռը, երբ հարկավոր է (տեսանյութ)

23:54 • 08.01.16

Business Insider-ը անդրադարձել է տեխնոլոգիական հրաշալիքին՝ LG-ի նոր սառնարանի տեսքով, որը ցուցադրվել է Լաս Վեգասում:

Այս սառնարանը ինքն է բացում իր դուռը, երբ անհրաժեշտ է, օրինակ այն ժամանակ, երբ մարդու ձեռքերը զբաղված են և չի կարող բացել սառնարանը՝ ձեռքին եղածը տեղադրելու համար:

Սառնարանը համալրված է նաև թափանցիկ պատուհանով, որը միացնում է ներսի լույսը, երբ թակում են այդ պատուհանը: Այս կերպ հնարավոր է ստուգել՝ ինչ կա սառնարանում, սակայն միաժամանակ դուռը չբացել և սառնություն չկորցնել:

 

Ստեղծվել է թափանցիկ սառնարան, որն ինքն է բացում է դուռը, երբ հարկավոր է (տեսանյութ)