Apple-ը գնել է մարդկանց տրամադրությունը դիմախաղի միջոցով որոշող ծրագիրը
Apple ընկերությունը գնել է Emotient ստարտափը, որն արհեստական ինտելեկտի միջոցով դիմախաղի օգնությամբ զգում է մարդկանց տրամադրությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով:
Դեռ տվյալներ չկան, թե երբ է օգտագործվելու ծրագիրը, կամ օգտագործվելո՞ւ է արդյոք:
Apple-ն արդեն հաստատել է գնման փաստն ու նշել, որ ժամանակ առ ժամանակ գնում է փոքր տեխնոլոգիական ընկերություններ, սակայն «նպատակներն ու պլանները չեն քննարկվում»:
Emotient-ի ներկայացուցիչները տեղեկությունը չեն մեկնաբանել: Ավելի վաղ Սան Դիեգոյից այս ընկերությունը ներդրողներից մինչև 8 մլն դոլար էր ստացել։
Նշվում է, որ արհեստական ինտելեկտի թեման հետաքրքրում է ոչ միայն Apple-ին, այլև Facebook-ին և Google-ին։










