BMW-ն ցուցադրել է ինքնակառավարվող ռոդսթերի նախատիպը (լուսանկարներ)
BMW ընկերությունը 2016-ի Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է i Vision Future Interaction ինքնակառավարվող մեքենայի նախատիպը:
Ինչպես գրում է Motor.ru-ն` նորույթը, որը կառուցվել է i8 Spyder կոնցեպտային ռոդսթերի հիման վրա, կոչված է ցուցադրելու, թե ինչպիսի տեսք կունենա ավտոմատ կառավարման համակարգով աշխատող մեքենայի ինտերիերը:
Կոնցեպտային մոդելն ստացել է նոր սերնդի պրոյեկցիոն էկրան, որը տեղեկություն է ցուցադրում շարժման արագության, արագության սահմանափակումների, ճանապարհի պայմանների և նավիգացիոն տվյալների մասին:
Մեջտեղի հատվածում հատուկ սենսորներ են տեղադրված, որոնք կարող են տարբերակել ձեռքի տարբեր շարժումներ, այդ թվում` կոճակը սեղմելուն նմանակող շարժումը:
BMW i Vision Future Interaction մոդելը 3 ռեժիմով է աշխատում` Pure Drive, Assist Mode և Auto Mode: Առաջին դեպքում կառավարման համար պատասխանատու է միայն վարորդը, երկրորդի դեպքում` օժանդակող համակարգեր կան, որոնք օգնում են խուսափել բախումից: Երրորդն ամբողջությամբ ավտոմատ ռեժիով աշխատանքն է:














