Լաս Վեգասում ներկայացվել է առաջին ուղևորատար անօդաչու թռչող սարքը (տեսանյութ)

14:00 • 08.01.16

Չինական ընկերությունը չորեքշաբթի օրը ներկայացրել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ուղևոր տեղափոխել։

 

Գուանչժոու քաղաքում տեղակայված Ehang Inc ընկերությունը Ehang 184-ը ներկայացրել է Լաս Վեգասում Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի՝ CES-ի ընթացքում, գրում է The Guardian-ը:

 

Ընկերության թողարկած տեսանյութում այն նման է փոքր ուղղաթիռի՝ զուգահեռ պտտվող չորս շարժիչներով։

 

Էլեկտրականությամբ աշխատող սարքը կարող է լիցքավորվել երկու ժամում, մինչև 100 կիլոգրամ ծանրություն բարձրացնել և թռչել 23 րոպե։ Սրահում կարող է մեկ հոգի տեղավորվել՝ փոքր պայուսակով:

 

Ինչպես հայտնել են ընկերությունից, թռիչքի պլանը կազմելուց հետո, ուղևորները պետք է ընդամենը երկու հրաման տան՝ թռչելու և վայրէջք կատարելու, ինչը կարելի է անել էկրանին մեկ հպումով։

 

Սարքը կարող է բարձրանալ մինչև առավելագույնը 3,5 կիլոմետր։

 

Լաս Վեգասում ներկայացվել է առաջին ուղևորատար անօդաչու թռչող սարքը (տեսանյութ)