Facebook-ը մարդկանց նեղմիտ է դարձնում. հետազոտություն

21:15 • 08.01.16

Facebook-ը մարդկանց թույլ է տալիս  առնչվել տեղեկատվությանն ամբողջ աշխարհից, սակայն ավելի լայնախոհ դառնալու փոխարեն հարթակը մարդկանց էլ ավելի նեղմիտ է դարձնում:

Russia Today-ի փոխանցմամբ, համապատասխան հետազոտություն է հրապարակվել Proceedings of the National Academy of Sciences գիտական հանդեսում: Դրանում ամերիկացի գիտնականները Բոսթոնի համալսարանից 2010 – 2014 թթ Facebook-ում մարդկանց քննարկած թեմաների ուսումնասիրության արդյունքներն են ամփոփել:

Օգտատերերի սահմանափակությունը Facebook-ում բացատրվում է նրանով, որ մարդիկ որոնում ու գտնում են այն, ինչը համապատասխանում է իրենց սեփական կարծիքին: Facebook-ը մարդկանց նաև ավելի կողմնակալ, բևեռացած ու մեկուսացած է դարձնում:

 

Facebook-ը մարդկանց նեղմիտ է դարձնում. հետազոտություն