Facebook-ը և ՏՏ ոլորտի այլ ընկերություններ ԱՄՆ իշխանությունների հետ կքննարկեն իսլամիստների դեմ պայքարը
Facebook ընկերությունում հաստատել են տեղեկությունն այն մասին, որ նախատեսվում է հանդիպում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և ԱՄՆ իշխանությունների միջև, որի ժամանակ կքննարկվի գրոհայինների կողմից սոցիալական մեդիայի օգտագործման հարցը, փոխանցում է Газета-ն:
Նշվում է նաև, որ Facebook-ը միջոցառմանը կուղարկի իր ներկայացուցչին: Հանդիպմանը կմասնակցեն նաև ուժային և հետախուզական կառույցների ներկայացուցիչները:
Իշխանությունների կողմից հանդիպմանը ներկա կլինեն Սպիտակ տան ներկայացուցիչ Դենիս Մաքդոնոուն, ահաբեկչության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Լիզա Մոնակոն, արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Լորետա Լինչը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին, ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը և Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Մայք Ռոջերսը։










