Ստեղծվել է smart ծաղկաման, որն ինքնուրույն է աճեցնում բույսը
Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել է բարձր տեխնոլագիական Parrot Pot կոչվող ծաղկամանը, որի օգնությամբ բույսերն ինքնուրույն են աճում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` «խելացի» ծաղկամանը ինքն է աճեցնում բուսականությունը` կենդանի պահելով այն, անկախ նրանից՝ հասցնում եք ջրել, խնամել այն, թե չէ:
99 դոլար արժողությամբ ծաղկամանը հատուկ սենսորներ ունի, որոնք չափում են լույսը, խոնավությունը, ջերմաստիճանը և պարարտանյութերի մակարդակը, որպեսզի բույսը մշտապես ապահովված լինի անհրաժեշտ նյութով:
Մարտկոցով աշխատող ծաղկամանը կարգավորում է ջրի անհրաժեշտ ծավալը` պահեստավորելով ավելորդ հեղուկը:













