Չինաստանի .cn դոմենն ամենատարածված ազգային հասցեն է դարձել աշխարհում
Չինաստանի վերին մակարդակի ազգային դոմենը` .cn-ը, առաջ է անցել գերմանական .de-ից` դառնալով աշխարհում ամենատարածված ազգային հասցեն։
Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ Համացանցի տեղեկատվական չինական կենտրոնին (CNNIC) հղումով, ներկայում .cn համակարգում գրանցված է 16,36 մլն օգտատեր: Ըստ մասնագետների՝ դոմենը կարողանում է պաշտպանել օգտատերերի շահերը ու կրճատում է առցանց գողությունների ու խարդախությունների քանակը:
Նշվում է, որ տվյալ դոմենն օգտագործում են ոչ միայն պետական ընկերությունները, այլև` Apple, Samsung, Amazon, Microsoft և նմանատիպ այլ միջազգային կորպորացիաները։










