Ինչպես են օդաչուները սովորում վարել ԱՄՆ-ի ամենաթանկ կործանիչները (տեսանյութ)

16:00 • 09.01.16

Բրիտանական The Business Insider  պարբերականը հրապարակել է ուշագրավ մի տեսանյութ, որը դիտելով` կարելի պատկերացում կազմել, թե ինչպես են օդաչուները վարում ամենաթանկ ամերիկյան կործանիչները: Հայտնի է, որ F-35 կործանիչներից յուրաքանչյուրի գինը 159.000.000 դոլար է:


Նշվում է, որ արդեն 200 օդաչու, ովքեր ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներ, յուրացրել են F-35-ը կառավարելու հմտությունները: Բարձրակարգ մարզումներն անցկացնելու համար ԱՄՆ-ի տարածքում կառուցվել է 3 հատուկ բազա:


Դիտելով տեսանյութը` հնարավոր է հասկանալ, թե ինչպես են ընթանում նախավարժանքներն ու բուն թռիչքը:


 

Ինչպես են օդաչուները սովորում վարել ԱՄՆ-ի ամենաթանկ կործանիչները (տեսանյութ)