Հյուսիսային Կորեան նոր սուզանավային բալիստիկ հրթիռ է փորձարկել. տեսանյութ

01:37 • 10.01.16

Հյուսիսային Կորեան իր առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ նոր՝ սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռ է փորձարկել և դրա տեսանյութը տարածել:
 

Russia Today-ը հայտնում է, որ այսօր ԶԼՄ-ներում հայտնված տեսագրությունն իրականում արվել է դեկտեմբերի  21-ին: Մասնագետները կարծում են, որ դա KN-11 հրթիռն է, որի վրա աշխատում էր Փհենյանը:
 

Փհենյանից հայտնել են, թե նոր բալիստիկ հրթիռի փորձարկումը հաջող է անցել, այնինչ Սեուլում կասկած են հայտնել այդ առիթով:

Երկու օր առաջ աշխարհին հայտնի էր դարձել Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման մասին:

Հյուսիսային Կորեան նոր սուզանավային բալիստիկ հրթիռ է փորձարկել. տեսանյութ