Նոր զարթուցիչը ստիպում է անկողնուց վեր կենալ այն անջատելու համար (տեսանյութ)

12:34 • 10.01.16

Մարդիկ երբևէ չեն դադարի նոր ձևեր մտածել մարդկանց անկողնուց հանելու համար, գրում է mashable.com կայքը: Հարմարավետ անկողնուց դուրս գալը հեշտ բան չէ, հատկապես, երբ զարթուցիչի անջատելու կոճակը այդքան հեշտ է սեղմել: Ruggie կոչվող նոր զարթուցիչը ստիպում է մարդկանց ֆիզիկապես վեր կենալ անկողնուց այն անջատելու համար, գրում է կայքը:


Զարթուցիչը կանջավի միայն, եթե կանգնեք երկու ոտքով դրա վրա երեք վայրկյան, ինչը նշանակում է, որ ստիպված կլինեք ֆիզիկապես վեր կենալ անկողնուց նյարդայնացնող ձայնն անջատելու համար:


Բացի այդ, զարթուցիչը անջատելուց հետո՝ գորգը տարբեր զվարճալի խոսքեր է ասում և հորդորում է չվերադառնալ անկողին:


Ընկերությունը նախատեսում է զարթուցիչը վաճառել է 99 դոլարով:



Նոր զարթուցիչը ստիպում է անկողնուց վեր կենալ այն անջատելու համար (տեսանյութ)