Կանադացի ուսանողներն առանց էլեկտրականության աշխատող սառնարան են ստեղծել (տեսանյութ)
Կանադացի ուսանողները սառնարան են ստեղծել, որն աշխատում է առանց էլեկտրականության:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` գիտնականների մի խումբ ստեղծել է քամու ուժով աշխատող «սառնարան»: Այն կարող է սննդի սառեցումն ապահովել առանց էլեկտրականության կիրառման:
Տաք օդն անցնում է ձագարի միջով և հասնելով գետնին` սառչում: Օդն ապա մղվում է դեպի սննդի «պահեստը»` պահպանելով դրա թարմությունը 5 աստիճանի պայմաններում` ըստ Ցելսիուսի:











